Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկում, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը` միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ, եկամուտներ արտացոլված լինելու հանգամանքը:

Շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:»․

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։