Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, 5-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի և 7-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները տարածվում են 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարման ենթակա դրոշմանիշային վճարների վրա:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն օրենքի 10-րդ հոդվածը տարածվում է նաև 2020 թվականի դեկտեմբերի մեկից իրականացվող գործողությունների (ծագող կամ գործող հարաբերությունների) վրա և գործում է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվական փետրվարի 1-ը Կառավարությունը պետք է սահմանի դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը, որով պետք է կարգավորվի նաև 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց տասն օր հետո հիմնադրամի հոգաբարձուների գործող խորհրդի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները համարվում են դադարեցված: Կենտրոնական բանկը պարտավոր է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, նշանակել Խորհրդի առնվազն հինգ նոր անդամներ, որոնք լիազորությունները կստանձնեն գործող խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման պահից:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-502-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։