Անցնել բովանդակությանը

Հոդված 41.2. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՃԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41.2. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՃԸ

1. Մաքսային ծառայության պաշտոններում մաքսային ծառայողի անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է աշխատավարձի բնականոն աճ` սույն օրենքի 41.1-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում տրված աղյուսակին համապատասխան:

2. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է աղյուսակի համաձայն, հետևյալ կարգով.

1) աշխատավարձի 1-4-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր (մակարդակ) ավելացում տարին մեկ անգամ.

2) աշխատավարձի 5-7-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր (մակարդակ) ավելացում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.

3) աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր (մակարդակ) ավելացում յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ.

4) աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ.

5) անցումը աշխատավարձի 4-րդ մակարդակից 5-րդին, 7-րդ մակարդակից 8-րդին և 10-րդ մակարդակից 11-րդին կատարվում է համապատասխանաբար` սույն հոդվածի երկրորդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամկետներում:

3. Տվյալ պաշտոնում մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը կիրառվում է մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատմամբ:

4. Մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի հերթական միավոր (մակարդակ) ավելացումն իրականացվում է այդ իրավունքի ծագմանը հաջորդող ամսվա մեկից:»: ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «խրախուսումը» բառից հետո լրացնել «, նյութական» բառը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 43-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերի «գովասանագրով» և «գովասանագրի» բառերը համապատասխանաբար փոխարինել «պատվոգրով» և «պատվոգրի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-րդ հոդվածով.

«Հոդված 43.1. ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՁևԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ և ԿԱՐԳԸ

Սույն օրենքի 43-րդ հոդվածում նշված խրախուսման ձևերը կիրառում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը մաքսային ծառայողի անմիջական ղեկավարի գրավոր միջնորդագրի հիման վրա, իսկ նույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերում թվարկված խրախուսման ձևերը կարող է կիրառել նաև մաքսատան պետը:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգապահական տույժերը կիրառում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը, իսկ սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև մաքսատան պետը:»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-րդ հոդվածով.

«Հոդված 44.1. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ և ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Կարգապահական տույժ նշանակելիս պետք է հաշվի առնվեն կատարված խախտման (զանցանքի) ծանրությունը, այն հանգամանքները, որոնց առկայությամբ խախտումը (զանցանքը) կատարվել է մաքսային ծառայողի կողմից:

Մինչև կարգապահական տույժ նշանակելը մաքսային ծառայողից վերցվում է գրավոր բացատրություն: Բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն:

Ոչ սթափ վիճակում գտնվող կարգազանցին կարգապահական տույժի ենթարկելը, ինչպես նաև նրանից բացատրություն ստանալը հետաձգվում է մինչև նրա սթափվելը:

Բացատրություն տալուց հրաժարվելը հիմք չէ կարգապահական տույժ չկիրառելու համար:

Կարգապահական տույժերը կիրառվում են խախտման (զանցանքի) հայտնաբերման օրվանից` երկու ամսվա ընթացքում, չհաշված մաքսային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և (կամ) արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը:

Կարգապահական տույժերը կիրառվում են խախտման (զանցանքի) կատարման օրվանից վեց ամսվա ընթացքում, իսկ վերստուգման կամ ֆինանսական գործունեության ստուգման արդյունքներով հայտնաբերվելու դեպքում` խախտման (զանցանքի) կատարման օրվանից` երկու տարվա ընթացքում, չհաշված քրեական գործի վարույթի ժամանակահատվածը:

Ծառայողական կարգապահության յուրաքանչյուր խախտման համար կարող է կիրառվել միայն մեկ կարգապահական տույժ:

Կարգապահական տույժը հայտարարվում է հրամանով և մաքսային ծառայողին հաղորդվում է հրամանը տալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, նրանից ստորագրություն վերցնելով: Ստորագրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան ակտ:

Մաքսային ծառայողների նկատմամբ սույն օրենքով նախատեսված «Հատուկ կոչման իջեցում, բայց երկու աստիճանից ոչ ավելի» կարգապահական տույժը կարող է կիրառել վերադաս մաքսային մարմնի ղեկավարը միայն մեկ անգամ:

«Մաքսային ծառայողի պաշտոնի իջեցում, բայց մեկ աստիճանից ոչ ավելի» կարգապահական տույժը մաքսային ծառայողների նկատմամբ կարող է կիրառել վերադաս մաքսային մարմնի ղեկավարը միայն մեկ անգամ:»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 45-րդ հոդվածի չորրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.

«4.1. Մաքսային ծառայողը պարտավոր է հատուցել իր պատճառած իրական վնասը: Չստացված օգուտները մաքսային ծառայողից չեն կարող գանձվել:

Իրական վնասը մաքսային մարմնի գույքի առկա կորուստն է, պակասելը կամ այդ գույքի վնասվածքը (այդ թվում` երրորդ անձանց գույքը, որը գտնվում է այդ գույքի պահպանության համար պատասխանատվություն կրող մաքսային մարմիններում):

Մաքսային ծառայողը կրում է նյութական պատասխանատվություն ինչպես մաքսային մարմիններին անմիջական իրական վնաս հասցնելու համար, այնպես էլ այն վնասի համար, որը մաքսային մարմինը հատուցել է այլ անձանց, որոնց վնաս է պատճառվել մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության հետևանքով:

Մաքսային ծառայողը նյութական պատասխանատվության չի ենթարկվում, եթե վնասն առաջացել է անհաղթահարելի ուժի, ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության հետևանքով:

Մաքսային մարմինը, հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, որի ընթացքում պատճառվել է վնասը, իրավունք ունի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) մեղավոր մաքսային ծառայողից վնասը գանձելուց:

Վնաս պատճառելու համար մաքսային ծառայողը կրում է նյութական պատասխանատվություն իր ամսական միջին դրամական բավարարման չափով:

Պատճառված վնասի նյութական պատասխանատվությունն ամբողջությամբ դրվում է մաքսային ծառայողի վրա, եթե`

1) նյութական վնասը պատճառվել է նրա աշխատանքային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով, և վնասի հատուցումը նախատեսված է սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով.

2) վնասը պատճառվել է դիտավորությամբ.

3) վնասը պատճառվել է ոչ սթափ վիճակում.

4) վնասը պատճառվել է մաքսային ծառայողի հանցավոր գործողությամբ, որը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով.

5) վնասը պատճառվել է վարչական զանցանքի պատճառով, ինչը հաստատել է համապատասխան պետական մարմինը.

6) վնասը պատճառվել է օրենքով պաշտպանվող ծառայողական, առևտրային, բանկային կամ այլ գաղտնիքը հրապարակելու կամ երրորդ անձանց տրամադրելու հետևանքով.

7) վնասը պատճառվել է մաքսային ծառայողի կողմից ոչ աշխատանքային պարտականությունները կատարելիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։