Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 41-րդ հոդվածը: Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1-րդ և 41.2-րդ հոդվածներով.
Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 41-րդ հոդվածը: Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1-րդ և 41.2-րդ հոդվածներով.
«Հոդված 41.1. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ
1. Մաքսային ծառայողների դրամական բավարարումը բաղկացած է`
1) հիմնական աշխատավարձից (պաշտոնային դրույքաչափից), որը պայմանավորված է մաքսային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և տվյալ պաշտոնում մաքսային ծառայողի անընդմեջ աշխատելու տարիներով.
2) լրացուցիչ աշխատավարձից, որը ներառում է`
- աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները,
- մաքսային ծառայության հատուկ կոչումների համար տրվող հավելավճարները,
- պաշտոնեական պարտականությունների որակյալ և բարեխիղճ կատարման համար, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության գործունեության ամփոփ ցուցանիշներից ելնելով, մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդից տրվող պարգևատրումները:
2. Մաքսային ծառայողների հիմնական աշխատավարձի համակարգը`
1) մաքսային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.
2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ, յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակից (աղյուսակ 1, այսուհետ` աղյուսակ):
Աղյուսակ 1. Մաքսային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգը
Մաքսային ծառայողի աշխատա-
վարձի մակար-
դակները Հիմնական աշխատա-
վարձի բնականոն աճը Մ/Ծ կրտսեր պաշտոններ Մ/Ծ առաջատար պաշտոններ Մ/Ծ գլխավոր պաշտոններ Մ/Ծ բարձրագույն պաշտոններ
վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի մաքսային տեսուչ վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի ավագ մաքսային տեսուչ վերադաս մաքսային մարմնի տեսուչ վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի գլխավոր մաքսային տեսուչ վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի բաժանմունքի պետ, վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ վերադաս մաքսային մարմնի
մաքսատան
բաժնի
պետ,
վերադաս մաքսային մարմնի մաքսային
կետի
պետի տեղակալ վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ, վերադաս մաքսային մարմնի բաժնի
պետի տեղակալ վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետ, վերադաս մաքսային մարմնի
մաքսատան պետի տեղակալ, վերադաս մաքսային մարմնի բաժնի պետ, վերադաս մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետ վերադաս մաքսային մարմնի վարչության պետ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալ
11. Աճ չկա 1.40 1.80 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.38 4.88 5.38 5.89
10. երեք
տարին
մեկ 1.36 1.76 2.06 2.40 2.78 3.21 3.72 4.31 4.83 5.33 5.83
9. 1.32 1.72 2.03 2.37 2.75 3.17 3.68 4.25 4.78 5.28 5.78
8. 1.28 1.68 2.00 2.34 2.71 3.13 3.63 4.19 4.73 5.23 5.73
7. երկու
տարին
մեկ 1.24 1.64 1.97 2.31 2.67 3.09 3.58 4.13 4.68 5.18 5.68
6. 1.20 1.60 1.94 2.27 2.63 3.05 3.53 4.07 4.63 5.13 5.63
5. 1.16 1.56 1.92 2.24 2.59 3.01 3.48 4.01 4.58 5.08 5.58
4. յուրա-
քանչյուր
տարի 1.12 1.52 1.89 2.20 2.55 2.96 3.43 3.97 4.53 5.03 5.53
3. 1.08 1.48 1.86 2.17 2.51 2.91 3.38 3.91 4.48 4.98 5.48
2. 1.04 1.44 1.83 2.13 2.47 2.87 3.32 3.85 4.43 4.93 5.43
1. 1.00 1.40 1.80 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.38 4.88 5.38
3) մաքսային ծառայության որոշակի պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է մաքսային ծառայության բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով տվյալ պաշտոնի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համապատասխան մակարդակի գործակցով.
4) վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է մաքսային ծառայության բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով 7,1 գործակցով` առանց հաշվի առնելու մաքսային ծառայության ստաժը:
3. Մաքսային ծառայության բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով: Ընդ որում, մաքսային ծառայության բազային պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար չի կարող սահմանվել ավելի ցածր, քան սահմանված է եղել նախորդ տարվա համար:
4. Աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մաքսային ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսներով:
5. Մաքսային ծառայության հատուկ կոչումների համար հավելավճարները տրվում են հետևյալ չափերով.
Մաքսային ծառայության հատուկ կոչումը Հավելավճարի չափը
(մաքսային ծառայության բազային
պաշտոնային դրույքաչափի
նկատմամբ` տոկոսներով)
Մաքսային ծառայության գեներալ-մայոր 32
Մաքսային ծառայության գնդապետ 29
Մաքսային ծառայության փոխգնդապետ 26
Մաքսային ծառայության մայոր 23
Մաքսային ծառայության կապիտան 16
Մաքսային ծառայության ավագ լեյտենանտ 15
Մաքսային ծառայության լեյտենանտ 13
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ 11