Հոդված 5
Հոդված 5.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.19-րդ հոդվածով.
«Հոդված 189.19․ Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին ապօրինի նվիրատվություն ներգրավելը
1. Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին օրենքով չթույլատրված աղբյուրներից կամ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող նվիրատվություն ներգրավելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության անդամի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:»։