Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.20-րդ հոդվածով․
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.20-րդ հոդվածով․
«Հոդված 189.20․ Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելը
1. Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ առավելագույն չափը գերազանցող գումարի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի կրկնապատիկի չափով:»։