Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.24-րդ հոդվածով.
Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.24-րդ հոդվածով.
«Հոդված 189.24․ Կուսակցության կողմից հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չծանուցելը
1. Կուսակցության կողմից իր ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չծանուցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև ութսունապատիկի չափով:»։