Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 4. Օրենսգրքի 189.15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենսգրքի 189.15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 189.15.

Կուսակցությանն օրենքով սահմանված նվիրատվությունները կամ կուսակցության կողմից դրամական վճարումների հաշվարկները անկանխիկ չկատարելը

1. Կուսակցությանն օրենքով սահմանված նվիրատվություններն անկանխիկ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվիրատու ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատու ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։

3. Կուսակցության կողմից դրամական վճարումների հաշվարկները անկանխիկ չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։