Հոդված 170. Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
Հոդված 170. Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
(վերնագիրը լրաց. 21.12.17 ՀՕ-13-Ն)
1. Ծնողի կամ այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականություն, կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է երեխայի իրավունքների և օրինական շահերի էական խախտում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(170-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-13-Ն)