Հոդված 77. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը
Հոդված 77. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը
1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքները և դրանց վերաբերյալ քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները: Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու դեպքում դատապարտյալը չի ազատվում իր նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժից:
2. Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը փաստացի կրելուց հետո:
3. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելիս դատարանը կարող է ընտրել սույն օրենսգրքի 49-րդ հոդվածում նշված պատիժներին համապատասխան ցանկացած ավելի մեղմ պատժատեսակ՝ յուրաքանչյուր պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում:
(77-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-62-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-49-Ն, խմբ. 23.05.18 ՀՕ-332-Ն)