ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 15 · ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ
Հոդված 100. Հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպությունում
Հոդված 100. Հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպությունում
(վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-347-Ն)
1. Հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձի հոգեկան խանգարման վիճակը պահանջում է բուժման, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային ձևով:
2. Հոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր և այլ անձանց համար և պահանջում է մշտական հսկողություն և բուժում:
(100-րդ հոդվածը խմբ. 07.10.09 ՀՕ-186-Ն, փոփ., լրաց. 18.06.20 ՀՕ-347-Ն)