Հոդված 265. Դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը
Հոդված 265. Դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը
1. Դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
2) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով,
3) գերեզմաններում գտնվող կամ դրանց վրա եղած առարկաները հափշտակելով՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(265-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)