Հոդված 280.2. Ապօրինաբար բժշկական արտադրատեսակ կամ բժշկական կեղծ արտադրատեսակ արտադրելը (պատրաստելը) կամ իրացնելը կամ կիրառելը
Հոդված 280.2. Ապօրինաբար բժշկական արտադրատեսակ կամ բժշկական կեղծ արտադրատեսակ արտադրելը (պատրաստելը) կամ իրացնելը կամ կիրառելը
1. Առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիայի) բժշկական արտադրատեսակ արտադրելը (պատրաստելը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Բժշկական կեղծ արտադրատեսակ արտադրելը (պատրաստելը) կամ իրացնելը կամ կիրառելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
(280.2-րդ հոդվածը լրաց. 06.05.20 ՀՕ-270-Ն)