ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 15 · ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ
Հոդված 99. Հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը
Հոդված 99. Հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը
(վերնագիրը լրաց. 18.06.20 ՀՕ-347-Ն)
Հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձն իր հոգեկան վիճակով հոգեբուժական կազմակերպությունում տեղավորման կարիք չունի:
(99-րդ հոդվածը լրաց., փոփ. 18.06.20 ՀՕ-347-Ն)