Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Յուրաքանչյուր անդամ պետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները սահմանվում են հետևյալ չափերով՝

Հայաստանի Հանրապետություն՝ 1,220 տոկոս,

Բելառուսի Հանրապետություն՝ 4,860 տոկոս.

Ղազախստանի Հանրապետություն՝ 6,955 տոկոս.

Ղրղզստանի Հանրապետություն՝ 1,900 տոկոս,

Ռուսաստանի Դաշնություն՝ 85,065 տոկոս:»,

40-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անդամ պետության լիազոր մարմինը յուրաքանչյուր օր, ոչ ուշ, քան տեղական ժամանակով ընթացիկ օրվա ժամը 16։00-ը (Հայաստանի Հանրապետության համար՝ Երևան քաղաքի ժամանակով, Բելառուսի Հանրապետության համար՝ Մինսկ քաղաքի ժամանակով, Ղազախստանի Հանրապետության համար՝ Նուր-Սուլթան քաղաքի ժամանակով, Ղրղզստանի Հանրապետության համար՝ Բիշքեկ քաղաքի ժամանակով, Ռուսաստանի Դաշնության համար՝ Մոսկվա քաղաքի ժամանակով) մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններ է ուղարկում հետևյալ տեղեկությունները՝ հաշվետու օրվա դրությամբ.»,

53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«53. Անդամ պետությունների պետական ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինները համատեղ վերահսկիչ միջոցառումների շրջանակներում յուրաքանչյուր տարի ստուգում են անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից սույն արձանագրության դրույթների պահպանումը։»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։