Անցնել բովանդակությանը

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը, ինչպես նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելը կամ հայտարարատուի կողմից այդ գույքից փաստացի օգուտ ստանալը կամ այդ գույքը տնօրինելն ստուգելու նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում նրանից պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր։».

3) 7-րդ մասը «գույքի էական փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը)» բառերից հետո լրացնել «կամ ծախսը» բառերով.

4) 8-րդ մասի՝

ա. «սույն օրենքի իմաստով» բառերը հանել,

բ. «2.000.000» թիվը փոխարինել «1.000.000» թվով.

5) 9-րդ մասից հանել «՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին» բառերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։