Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 26.1-ին հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 26.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ տեղեկատվություն:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Սույն օրենքի իմաստով՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը ներառում է թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձի հետ (օրինակ՝ օրենքով գող, քրեական հեղինակություն) ազգակցական կամ ընկերական կապի առկայության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը կամ անձին խնդրանքով կամ որևէ այլ հարցով դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումից կամ անձից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անհատական հանդիպման կամ հեռահար հաղորդակցություն ունենալու վերաբերյալ, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անձնական այլ կապ ունենալու վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն:».

3) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բարեվարքության ուսումնասիրության գործընթացում անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու տեղեկություններ։».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքում Հանձնաժողովն իրավասու է թեկնածուից պահանջելու և ստանալու պարզաբանումներ:».

5) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց։ Հանձնաժողովը, ինչպես նաև անձին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմինը (անձը) չեն կարող հրապարակել անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները։ Եթե Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում բացահայտվում են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա այդ տեղեկությունները չեն ներառվում եզրակացության հիմնական մասում և կցվում են եզրակացությանը՝ որպես հավելված։ Հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով եզրակացության հավելվածը (առկայության դեպքում) չի կարող տրամադրվել թեկնածուին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։