Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հոդված 18. Ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները

1. Բոլոր կազմակերպություններն անալիտիկ և սինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա պարտավոր են կազմել առանձին կամ անհատական ֆինանսական հաշվետվություններ:

2. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով նախատեսված դեպքերում վերահսկող կազմակերպությունը պարտավոր է պատրաստել և ներկայացնել համախմբված ֆինանսական հաշվետվություններ: Այն վերահսկող կազմակերպությունը, որն իր հերթին հանդիսանում է վերահսկվող կազմակերպություն, համախմբված ֆինանսական հաշվետվություններ ներկայացնում է միայն այն դեպքում, երբ դա սահմանված է օրենքով կամ լիազոր մարմնի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության` որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է լիազոր մարմինը: Համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է համայնքի ղեկավարի աշխատակազմը:

4. Ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության ներկայացման վերաբերյալ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտով:

5. Ֆինանսական հաշվետվություններն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ լիազոր մարմնի կողմից:

(18-րդ հոդվածը լրաց. 04.03.21 ՀՕ-84-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։