Հոդված 24. Անցումային դրույթներ
Հոդված 24. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պահանջն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
2. Վերահսկող կազմակերպությունը սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված առաջին համախմբված ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է 2023 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար:
3. Լիազոր մարմինը սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված առաջին ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաշվապահական ծառայության ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձինք համարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետով հանրային հատվածի հաշվապահի որակավորում ստացած` լիազոր մարմնի կազմակերպած մասնագիտական վերապատրաստումն անցնելուց հետո:
5. Կազմակերպությունների կողմից սույն օրենքով նախատեսված հաշվապահական հաշվառման համակարգին անցումն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն:
6. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
(24-րդ հոդվածը խմբ., փոփ. 04.03.21 ՀՕ-84-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. հուլիսի 17
Երևան
ՀՕ-97-Ն