Գլուխ 17 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 89. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի կարճումը
Հոդված 89. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի կարճումը
1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը ենթակա է կարճման, եթե՝
1) վարույթի իրականացման արդյունքում հնարավոր չի եղել պարզել խախտում կատարած սուբյեկտին.
2) առկա է վարույթի հարուցումը մերժելու որևէ հիմք.
3) առկա են վարույթը կարճելու՝ օրենքով նախատեսված այլ հիմքեր: