Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԸ

Հոդված 9. Չհիմնավորված բարձր գինը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Չհիմնավորված բարձր գինը

1. Չհիմնավորված բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի սահմանած՝ ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը միաժամանակ՝

1) բարձր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից,

2) բարձր է այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում այնպիսի ապրանքային շուկայում, որը համադրելի է` ըստ ապրանք ձեռք բերողների կամ իրացնողների կազմի, ապրանքաշրջանառության պայմանների, ապրանքային շուկայի հասանելիության պայմանների կամ պետական կարգավորման, այդ թվում՝ հարկման ու մաքսասակագնային կարգավորման (այսուհետ՝ համադրելի ապրանքային շուկա)` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Չհիմնավորված բարձր գին չի համարվում ապրանքի այն գինը, որը`

1) սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում.

2) սահմանվել է նորարարական գործունեության արդյունքով, այսինքն՝ այնպիսի գործունեության, որը հանգեցնում է նոր, փոխադարձ անփոխարինելի ապրանքի ստեղծմանը կամ նոր փոխադարձ փոխարինելի ապրանքի ստեղծմանը կամ իրականացվում է նոր արտադրական գործընթացի միջոցով, այդ թվում՝ նոր տեխնոլոգիայով.

3) սահմանվել է այն ապրանքների համար, որոնք ունեն ոչ լայն սպառում, խիստ սահմանափակ արտադրություն, գնային, որակական, մարկետինգային և այլ հատկանիշներով ունեն յուրահատկություններ (նիշային ապրանքներ):

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չհիմնավորված բարձր գնի որոշման ընթացքում Հանձնաժողովը կարող է հաշվի առնել նաև տվյալ ապրանքի համաշխարհային շուկաներում սահմանված բորսայական և ոչ բորսայական գնի ցուցանիշները` ելնելով յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։