Հոդված 63. Վարչական վարույթի ժամկետը
Հոդված 63. Վարչական վարույթի ժամկետը
1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է: Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով:
2. Հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի և բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության արգելված համակարգման իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների ժամկետը վեց ամիս է։
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը որոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով։
4. Եթե Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթը վերաբերում է մեկից ավելի իրավախախտումների, որոնցից առնվազն մեկը սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավախախտում է, ապա այդ վարչական վարույթի ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետն է։