Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման համատեղ աշխատանքներ կատարելու ընթացքում Կողմերն իրականացնելու են համագործակցությունը լրացուցիչ համաձայնագրերի, արձանագրությունների և ծրագրերի հիման վրա, որոնցով նախատեսվում է.

- ազգային ստանդարտների ներդաշնակեցում միջազգային և եվրոպական ստանդարտներին` գիտատեխնիկական համագործակցության զարգացման և առևտրի բնագավառում տեխնիկական խոչընդոտների հաղթահարմանն աջակցելու համար.

- չափման միջոցների պետական փորձարկումների արդյունքների, տեսակի հաստատման, ստուգաչափման, չափագիտական ատեստավորման և ստուգաճշտման փոխճանաչման աշխատանքների իրականացում,

- ֆիզիկական մեծությունների միավորների պետական չափանմուշների և օրինակելի չափման միջոցների ստեղծման, կատարելագործման և բաղդատման, նյութի և նյութերի ստանդարտ օրինակների մշակման և արտադրության աշխատանքների կատարում,

-հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների, փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի փորձարկման և սերտիֆիկացման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքների կատարում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։