Հոդված 10
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար Կողմերի օրենսդրությամբ նախատեսվող բոլոր ներպետական արարողակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից:
Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարացվի յուրաքանչյուր հաջորդ ժամկետի համար, եթե Կողմերից ոչ մեկը գրավոր չծանուցի մյուս Կողմին վերջինիս գործողությունը դադարեցնելու մասին ոչ ուշ, քան ընթացիկ հնգամյա ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ:
Ցանկացած Կողմը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` գրավոր ծանուցելով իր մտադրության մասին մյուս Կողմին:
Համաձայնագրի գործողությունը դադարում է մյուս Կողմը այդ ծանուցագիրն ստանալուց վեց ամիս հետո:
Կատարված է 1997 թ. «23» սեպտեմբերի ք. Ժնևում` երկու բնագիր օրինակից, յուրաքանչյուրը սլովակերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով, ըստ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագիրը տարբեր կերպով մեկնաբանելու դեպքում Կողմերը պետք է վկայակոչեն ռուսերեն լեզվով տեքստը:
Սլովակիայի Հանրապետության
ստանդարտացման, չափագիտության
և փորձարկումների վարչության կողմից Հայաստանի Հանրապետության
ստանդարտացման, չափագիտության
և սերտիֆիկացման վարչության կողմից