Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման համատեղ աշխատանքներ կատարելու ընթացքում Կողմերն իրականացնելու են համագործակցությունը լրացուցիչ համաձայնագրերի, արձանագրությունների և ծրագրերի հիման վրա, որոնցով նախատեսվում է.

- ազգային ստանդարտների ներդաշնակեցում միջազգային և եվրոպական ստանդարտներին` գիտատեխնիկական համագործակցության զարգացման և առևտրի բնագավառում տեխնիկական խոչընդոտների հաղթահարմանն աջակցելու համար.

- չափման միջոցների պետական փորձարկումների արդյունքների, տեսակի հաստատման, ստուգաչափման, չափագիտական ատեստավորման և ստուգաճշտման փոխճանաչման աշխատանքների իրականացում,

- ֆիզիկական մեծությունների միավորների պետական չափանմուշների և օրինակելի չափման միջոցների ստեղծման, կատարելագործման և բաղդատման, նյութի և նյութերի ստանդարտ օրինակների մշակման և արտադրության աշխատանքների կատարում,

-հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների, փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի փորձարկման և սերտիֆիկացման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքների կատարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։