Գլուխ 7.1 · (գլուխը լրաց. 14.11.23 ՀՕ-361-Ն)
Հոդված 45.6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցները
Հոդված 45.6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցները
1. Անձնական անվտանգության ապահովման համար հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անձնական պաշտպանության հատուկ այլ միջոցներ:
2. Անձնական պաշտպանության հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: