Գլուխ 5 · ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրումը
Հոդված 31. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրումը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է պարգևատրել շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ, մեդալով կամ կրծքանշանով:
2. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրման կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
(31-րդ հոդվածը լրաց. 16.04.26 ՀՕ-181-Ն)