Հոդված 33. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 33. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) զգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) պաշտոնից ազատում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ չի կիրառվում:
(33-րդ հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-162-Ն)
(11.04.24 ՀՕ-162-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)