Հոդված 18. Օրենսգրքի 83-րդ հոդվածում՝
Հոդված 18. Օրենսգրքի 83-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 83. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը».
2) 1-ին մասից հանել «համապետական», «, և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար» բառերը.
3) 2-րդ, 4-7-րդ մասերից հանել «համապետական» բառը.
4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 8-րդ մասի «համապետական և տարածքային ընտրական ցուցակները» բառերը փոխարինել «ընտրական ցուցակը» բառերով.
6) 9-11-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
7) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության ներկայացրած պատգամավորի թեկնածուները:»: