Հոդված 2. Օրենսգրքի 9-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենսգրքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ըստ ընտրական տարածքների» բառերը փոխարինել «ըստ մարզերի» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Լիազոր մարմինը տարին երկու անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը՝ ըստ համայնքների, էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար։ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է: Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում լիազոր մարմինն ընտրողների ռեգիստրը՝ ըստ տեղամասերի, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր և 7 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 21 օր և 7 օր առաջ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար։»։