Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» կետով.
«ժզ) ռազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ դատարանի կողմից մահացած ճանաչված զինծառայողի կամ այլ քաղաքացու ժառանգի դիմումի հիման վրա ժառանգության ընդունման կամ դրանից հրաժարման, ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տրամադրելու, սույն օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ (բացառությամբ նվիրատվության պայմանագրերի վավերացման), 17-րդ և 21.2-րդ մասերով նախատեսված նոտարական գործողություններ իրականացնելու համար:»: