Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 14-րդ, 17-րդ և 29-րդ կետերը, 3-րդ և 4-րդ մասերը և սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) և դրանց հիման վրա հարուցված գործերի վրա:
4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումների (դիմումների) քննության արդյունքով կայացված դատական ակտերի, այդ թվում` հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու մասին որոշումների բողոքարկման դեպքում կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, ներառյալ` դատարաններում պետական տուրքի գծով սահմանված արտոնությունները։
5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումները (դիմումները) կամ բողոքները վերադարձնելուց հետո դրանք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրկին ներկայացվելու դեպքում դրանց նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։
6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումներում (դիմումներում) կամ բողոքներում նշված պահանջը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը գանձելիս կիրառման են ենթակա մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2021 թ. ապրիլի 28
Երևան
ՀՕ-177-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2021 թվական: