Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2020-03-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6

գործել է մինչև 2020-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը

1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է` ելնելով ինչպես քաղաքացիների գույքային և անձնական` ոչ գույքային իրավունքների, պաշտպանության նպատակից, այնպես էլ պետության շահերից:

2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում` քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու և դրա հիման վրա քաղաքացուն պետական գրանցման վկայական տրամադրելու միջոցով:

3. ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը, եթե սույն օրենքով այլ ժամկետներ նախատեսված չեն:

ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը պետական գրանցման համար սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաստացի ստացման ժամանակն է, որը փաստաթղթերն ընդունած անձի ստորագրությամբ նշվում է ստացված դիմումի վրա և գրառվում է փաստաթղթերի ընդունման մատյանում:

4. ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կամ աշխատողը իրավունք չունի իրականացնելու իրեն, իր ամուսնուն, ամուսնու և իր ազգականներին (ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր) վերաբերող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում: Նման դեպքերում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմնի այլ աշխատող կամ ՔԿԱԳ այլ մարմին:

5. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության և քաղաքացիական կացության ակտերի գրառումները կազմելու որակի համար պատասխանատու են ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և գրանցում կատարող աշխատողը։

6. ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող են կատարվել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

(6-րդ հոդվածը լրաց. 16.09.10 ՀՕ-122-Ն, խմբ. 09.07.19 ՀՕ-137-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։