Գլուխ 9 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 70
Հոդված 70.
Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը
(վերնագիրը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)
Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է հետևյալ դեպքերում.
ա) քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ նշված են ոչ լրիվ կամ սխալ տեղեկություններ.
բ) քաղաքացիական կացության ակտի գրառումը կատարվել է առանց սույն օրենքով սահմանված կարգի պահպանման.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունը տվել է սեռի փոփոխության մասին սահմանված ձևի փաստաթուղթ:
(70-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)