Գլուխ 4 · ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 35
Հոդված 35.
Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման կարգը
1. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման համար ամուսինների դիմումի կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն ամուսնալուծության մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը) և ամուսինների (ամուսիններից մեկի) կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի անձը հաստատող փաստաթղթերը:
2. Ամուսինները (ամուսիններից մեկը) կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը կարող են այլ անձանց գրավոր լիազորել` դիմում տալու ամուսնալուծության պետական գրանցման համար:
3. (մասն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-64-Ն)
(35-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)