Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-10-30-ից մինչև 2011-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

Հոդված 74

գործել է մինչև 2011-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 74.

Քաղաքացիական կացության ակտերի գրառումները վերականգնելը

1. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումն իրականացնում է քաղաքացիական կացության ակտի կորած գրառումը կազմած կամ քաղաքացու մշտական բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, եթե սահմանված կարգով անհնար է իրականացնել քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումը: Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Քաղաքացիական կացության ակտի առաջնակի կամ վերականգնված գրառման բացակայության մասին քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման փաստի վերականգնման նպատակով դատարան դիմելու համար հիմք է համարվում ՔԿԱԳ մարմնի մերժումը:

3. Վերականգնված քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական՝ քաղաքացիական կացության ակտի գրառման վերականգնվելու մասին նշումով:

(74-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։