Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2020-03-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները

գործել է մինչև 2020-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները

1. Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, դրանցում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը և վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը, ինչպես նաև դրանցից բխող, սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները իրականացնում են համայնքային ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինները (այսուհետ` ՔԿԱԳ տարածքային մարմին):

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կառավարության սահմանած կարգով իրականացնում է ՔԿԱԳ տարածքային մարմինների մասնագիտական գործունեության համակարգումը, դրանց վերահսկումը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթներն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանումները: Երևան քաղաքում մահվան պետական գրանցումն իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանումը:

4. Օտարերկրյա պետություններում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթներն իրականացնում են այդ պետություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները` սույն օրենքով սահմանված կարգով:

(4-րդ հոդվածը փոփ. 19.05.09 ՀՕ-128-Ն, 25.05.11 ՀՕ-181-Ն, խմբ. 09.07.19 ՀՕ-137-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։