Հոդված 57
Հոդված 57.
Հայրության որոշման կապակցությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոփոխություններ կատարելը
1. Հայրության որոշման ակտի գրառման հիման վրա ՔԿԱԳ մարմինը հոր վերաբերյալ տեղեկությունները լրացնում է երեխայի ծննդի ակտի գրառման մեջ: Հոր մասին տեղեկություններ լրացնելը, ինչպես նաև երեխայի անվան, հայրանվան և ազգանվան փոփոխումը կատարվում է սույն օրենքով քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար սահմանված կարգով:
2. ՔԿԱԳ մարմինը պարտավոր է հայրության որոշման կապակցությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոփոխություններ կատարելու մասին հայրության որոշման պետական գրանցումից հետո` եռօրյա ժամկետում, տեղյակ պահել երեխայի մոր բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին:
(57-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)