Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2012-01-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 29

գործել է մինչև 2012-01-19Բացել ARLIS-ում

Հոդված 29.

Փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու կարգը

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների պալատ է ներկայացնում դիմում՝ փաստաբանների պալատին անդամագրվելու խնդրանքով, որին կցվում է որակավորման հանձնաժողովի տված վկայագրի պատճենը:

Հավակնորդի դիմումը քննարկում և դրա վերաբերյալ մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում փաստաբանների պալատի խորհուրդը:

Արգելվում է հավակնորդների նկատմամբ խտրականությունը` հավակնորդի ազգության, քաղաքացիության, ռասայի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության հիմքով:

Դիմումը կարող է մերժվել, եթե չեն ապահովվել սույն օրենքի 28-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:

Դիմումի մերժումը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել դատական կարգով:

Դիմումը մերժվելու դեպքում հավակնորդը նոր դիմում կարող է ներկայացնել մերժելու մասին որոշումն ընդունելու օրվանից մեկ տարի հետո։

Փաստաբանների պալատին անդամագրված անձը հնգօրյա ժամկետում ստանում է փաստաբանների պալատի կնիքով և նախագահի ստորագրությամբ վավերացված արտոնագիր:

Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։