Գլուխ 7 · ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Հոդված 42
Հոդված 42.
Հանրային պաշտպանի գրասենյակը
Հանրային պաշտպանությունն իրականացվում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով։
Հանրային պաշտպանի գրասենյակը փաստաբանների պալատի կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմված է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարից, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի երկու օգնականներից և հանրային պաշտպաններից:
Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանների թվաքանակը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը` պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման սահմաններում:
(42-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-33-Ն)