Հոդված 14
Հոդված 14
Եզրափակիչ դրույթներ
14.1. Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմին ծանուցում է սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
14.2. Համաձայնագրի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի 19-րդ հոդվածում նշված` հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցելու հաջորդ օրվանից:
14.3. Սույն Արձանագրությունը կդադարի գործել Համաձայնագրի դադարեցման հետ միաժամանակ:
14.4. Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ փոփոխող արձանագրության միջոցով: Փոփոխող արձանագրությունը կկազմի սույն Արձանագրության անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի սույն հոդվածի 2-րդ կետում նշված ընթացակարգի համաձայն:
Կատարված է Փարիզում, 2016 թվականի հոկտեմբերի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ֆրանսերեն լեզուներով, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
_____________________
.1 Խորհրդի` 1994 թ. նոյեմբերի 30-ի Խորհրդատվությամբ ամրագրված ձևին համապատասխան` վտարման ուղևորական փաստաթուղթ:
.2 Նույնը: