Հոդված 6
Հոդված 6
Հետընդունման արագացված ընթացակարգը
6.1. Համաձայնագրի 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված արագացված ընթացակարգով հետընդունման դիմումը հետընդունման դիմումի դրական պատասխանի դեպքում պարունակում է առաջարկություն փոխադրման օրվա, ժամերի, վայրերի և միջոցների վերաբերյալ, ինչպես նաև` հետընդունման ենթակա անձի ճամփորդական փաստաթղթի համարը:
6.2. Երբ օտարերկրյա քաղաքացին, ժամանելով անմիջականորեն Հայցվող պետության տարածքից, սահմանը անօրինական հատելուց հետո արգելանքի է վերցվում Հայցող պետության մերձսահմանային շրջանում, ինչպես սահմանված է Համաձայնագրի 1-ին հոդվածում, Հայցող կողմը արագացված ընթացակարգով հետընդունման դիմումը ներկայացնում է Հայցվող կողմի իրավասու մարմիններին համապատասխան անձին արգելանքի վերցնելուց հետո երկու (2) աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով:
6.3. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայցվող կողմի իրավասու մարմինն արագացված ընթացակարգով հետընդունման դիմումի պատասխանը էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով փոխանցում է Հայցող կողմի իրավասու մարմնին արագացված ընթացակարգով հետընդունման դիմումն ստանալուց հետո առավելագույնը երկու (2) աշխատանքային օրվա ընթացքում: