Հոդված 10
Հոդված 10
Ծախսերը
10.1. Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն` այն ծախսերը, որոնք Հայցող կողմը պարտավորված է հոգալու, վճարվում են եվրոյով, Հայցվող կողմի կատարած ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ երեսուն (30) օրվա ընթացքում:
10.2. Համաձայնագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ սխալմամբ կատարված հետընդունման դեպքում Հայցող կողմը ծախսերը Հայցվող կողմին փոխհատուցում է կատարած ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ երեսուն (30) օրվա ընթացքում: