Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Հետընդունման դիմումը

3.1. Հայցող կողմի իրավասու մարմինը էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով Հայցվող կողմի իրավասու մարմնին է ներկայացնում Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն կազմված հետընդունման դիմումը՝ օգտագործելով Համաձայնագրի 5-րդ հավելվածում կցված ձևաթուղթը: Ֆրանսիական կողմից ներկայացված հետընդունման դիմումի պատճենն ուղարկվում է Հայկական կողմի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական ծառայություն։

3.2. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայցվող կողմի իրավասու մարմինը հետընդունման դիմումի վերաբերյալ իր պատասխանը էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով հաղորդում է Հայցող կողմի իրավասու մարմնին տասներկու (12) օրացուցային օրվա ընթացքում: Ֆրանսիական կողմից ներկայացված հետընդունման դիմումի վերաբերյալ Հայկական իրավասու մարմնի պատասխանի պատճենն ուղարկվում է Հայկական կողմի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական ծառայություն:

Եթե Հայցվող կողմը դրական է պատասխանում հետընդունման դիմումին, ապա սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1.3-րդ կետում նշված իրավասու մարմինն անմիջապես և ամենաուշը երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում անվճար տրամադրում է վերադարձի վկայական:

3.3. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` եթե, ինչպես նշված է սույն հոդվածի նախորդ կետում, Հայկական կողմը երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում իր քաղաքացիներին չտրամադրի վերադարձի վկայական, ապա սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1.4-րդ կետով նշանակված Ֆրանսիական կողմի իրավասու մարմինը տրամադրում է սույն Արձանագրության հավելվածում բերված նմուշ ձևաթղթի օրինակով Եվրամիության ճամփորդական փաստաթուղթ.1:

3.4. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե Հայկական կողմը դրական արձագանքի երրորդ երկրի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի վերաբերյալ հետընդունման դիմումին, ապա սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1.4-րդ կետով նշանակված Ֆրանսիական կողմի իրավասու մարմինը համապատասխան անձին տրամադրում է սույն Արձանագրության հավելվածում բերված նմուշ ձևաթղթի օրինակով Եվրամիության ճամփորդական փաստաթուղթ.2:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։