Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Երրորդ երկրների քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը

Համաձայնագրի 4-րդ հավելվածում թվարկված փաստաթղթերից բացի` կողմերը որպես երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ միջոցներ ճանաչում են հետևյալ փաստաթղթերը.

- Հայցվող կողմից տրված վիզան, որի վավերականության ժամկետի սպառվելուց հետո ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց (6) ամիսը,

- Հայցվող կողմից տրված կացության քարտը, որի վավերականության ժամկետի սպառվելուց հետո ընկած ժամանակահատվածը չի գերազանցում մեկ (1) տարին,

- կացության քարտի նորացման ժամկետանց ստացականը, որի վավերականության ժամկետի սպառվելուց հետո ընկած ժամանակահատվածը չի գերազանցում մեկ (1) տարին,

- Հայցվող կողմի իրավասու մարմինների կողմից տրված պաշտոնական փաստաթուղթը, որը հաստատում է համապատասխան անձի ինքնությունը (մասնավորապես` վարորդական իրավունք, զենք կրելու թույլտվություն, դիվանագիտական կամ hյուպատոսական ներկայացուցչությունների կողմից տրված` նույնականացման քարտ և այլն),

- Եվրոպայի միության անդամ պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ կամ Հայկական կողմից երրորդ երկրի քաղաքացիներին տրված ճամփորդական փաստաթուղթ, որոնց վավերականության ժամկետն ավարտվել է,

թվարկված նախորդ փաստաթղթերից որևէ մեկի լուսապատճենը,

էլեկտրոնային կամ կենսաչափական բնույթի ցանկացած պաշտոնական փաստաթուղթ, որը կարող է օգնել` հաստատելու համար անձի քաղաքացիությունը կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։