Հոդված 8
Հոդված 8
Տարանցման վերաբերյալ դիմումը
8.1. Երրորդ երկրի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի տարանցման վերաբերյալ դիմումը, Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին կետում նշված տեղեկություններից զատ, պետք է պարունակի համապատասխան անձի առողջական վիճակի կամ խնամքի կարիքի մասին ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև հատուկ պաշտպանության կամ անվտանգության միջոցառումների կարիքի մասին ցանկացած տեղեկություն: Այս տեղեկություններն արձանագրվում են Համաձայնագրին կցված 6-րդ հավելվածում Տարանցման դիմումի ձևաթղթի Դ բաժնի մեջ (Նկատառումներ):
8.2. Տարանցման դիմումը նախատեսված տարանցումից ոչ ուշ, քան քառասունութ (48) ժամ առաջ` էլեկտրոնային կամ ցանկացած այլ ժամանակակից տեխնիկական միջոցով փոխանցվում է Հայցվող կողմի իրավասու մարմնին: Վերջինս տարանցման դիմումին պատասխանում է նախատեսված տարանցումից ոչ ուշ, քան քսանչորս (24) ժամ առաջ։
8.3. Հայցվող Կողմի տարածքում տարանցման գործողությունների առավելագույն տևողությունը սահմանափակված է տասներկու (12) ժամով` բացի այն առանձնահատուկ դեպքերից, որոնք արդարացնում են ժամկետի բացառիկ երկարացումը մինչև քսանչորս (24) ժամով:
8.4. Օդային ուղով տարանցում կարելի է պահանջել միայն այն դեպքում, երբ վտարման միջոցառումների կատարումը օդանավակայանի միջազգային տարածքից դուրս գալու անհրաժեշտություն չի առաջացնում: