Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի «ա» կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.

2) 8-րդ մասի երկրորդ պարբերության «վեց ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կիսամյակ» բառերով.

3) 10-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:», և ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կետի չորրորդ պարբերության «ա» ենթակետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կետի չորրորդ պարբերության «բ» ենթակետով նախատեսված որոշումը:».

4) 12-րդ մասի առաջին պարբերության «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 12-րդ մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է ատեստավորման հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել քվեարկությանը մասնակցած ատեստավորման հանձնաժողովի անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա քվեարկության են դրվում երկու առավել կողմ ձայներ հավաքած որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել կողմ ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների դեպքում՝ քաղաքացիական ծառայողի համար առավել նպաստավորը:».

6) 12-րդ մասի երկրորդ պարբերությունը «որոշումները» բառից հետո լրացնել «, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները» բառերով.

7) 14-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։