Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածում՝
Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը «տրվում է» բառերից հետո լրացնել «հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում» բառերով.
2) 2-րդ մասի «ենթակա են համալրման անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, համապատասխանաբար` վերակազմակերպված մարմնի, փոփոխություն (անվանափոխություն) կրած կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց միջոցով` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները» բառերը փոխարինել «զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո սույն օրենքի 12.2-րդ հոդվածով սահմանված կարգով՝ 15-օրյա ժամկետում» բառերով.
3) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով և ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով:»: