Անցնել բովանդակությանը

Հոդված 12.2

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 12.2

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների, ինչպես նաև նոր ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել համապատասխան մարմնի այն քաղաքացիական ծառայողին, ով միաժամանակ՝

ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

բ) համարվում է քաղաքացիական ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի վերջին ենթախմբի պաշտոն.

գ) համարվում է կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայող.

դ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

2. Մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ և քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել միայն քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող այն քաղաքացիական ծառայողը, ով տվյալ պաշտոնը զբաղեցնում է ժամկետային աշխատանքային պայմանագրով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։