Հոդված 19. Օրենքի 32-րդ հոդվածում՝
Հոդված 19. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «նախարարության,» և «նախարարի,» բառերը հանել.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի առաջարկությամբ, որի դեպքում քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը ստանում է նախարարը:».
3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս.
«6. Ծառայողական քննության արդյունքում քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:»: